copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 09:59 06-08-2024

Փարիզ-2024. Այսօր Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը մրցագորգ դուրս կգան

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչները: Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական հավաքականից մրցագորգ դուրս կգան Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Մալխաս Ամոյանը (77 կգ):

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մրցակիցը մեկնարկային 1/8-րդ եզրափակիչում կլինի 2014 թ. երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2021 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2024 թ. Ասիայի գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմը։

Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ գոտեմարտը նախատեսված է Երեւանի ժամանակով 13:00-ին C մրցագորգում: Արթուր Ալեքսանյան - Սինջուն Կիմ գոտեմարտը С մրցագորգում կլինի 3-րդը:

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում ուժերը կչափի 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն, 2024 թ. Բաքվում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի հետ։

Մալխաս Ամոյանի մասնակցությամբ գոտեմարտը տեղի կունենա A մրցագորգում Երեւանի ժամանակով 13:00-ից սկսած: Մալխաս Ամոյան - Ջոնի Կունարի Սարկկինե գոտեմարտը A մրցագորգում կլինի 6-րդը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարն անցկացվում է «Champ-de-Mars» մարզապալատում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին