copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:42 05-08-2024

Օրը ցերեկով «օրենքով» թալան է տեղի ունենում պարգևավճարների տեսքով. Վահե Բալբաբյան

Գործարար Վահե Բալբաբյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի արած վերջին բացահայտումներին․

«Հապա մի լսեք սրանց պարգևավճարների թվերի մասին։ Միայն մեկ հիմնարկի, մեկ անձի շուրջ 2.3 միլիարդ դրամի մասին է խոսում։ Դա մոտ 6 միլիոն ԱՄՆ դոլար է։ Օրը ցերեկով «օրենքով» թալան է տեղի ունենում պարգևավճարների տեսքով ու այնպիսի թվեր են, որ շատ նախկինների թալանած թվերը մանր ժուլիկություն կթվան։

Լավ է, որ սկսել են երգել։ Այս երգերը դեռ գեղի կլուբի տնայնագործական խմբակի մակարդակի է, բայց ես մեծ հույս ունեմ, որ մոտ ապագայում մի ամբողջ սիմֆոնիա կլսենք, երբ սրանք սկսեն իրար վրա երգել, ու մեզ համար պարզ կդառնա, թե որտեղ են գնացել 6 տարվա ընթացքում շուրջ 6 մլրդ ԱՄՆ դոլար ավելացված պետական պարտքը, գումարած մեր կաշին քերթելով ու արյունը ծծելով քերած հարկերն ու տուգանքները։
Թե բա համակարգային կոռուպցիա չկա․․․»

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել