copy image url
Ավելին 1 տարի առաջ - 12:17 05-08-2024

Արդեն երկրորդ մարդու գլխուղեղում հաջողությամբ տեղադրվել է Neuralink ընկերության իմպլանտը

Արդեն երկրորդ մարդու գլխուղեղում հաջողությամբ տեղադրվել է Neuralink ընկերության իմպլանտը, որի նպատակն է անդամալույծ մարդկանց օգնել, որ կարողանան մտքի ուժով կառավարել համակարգիչը: Այս մասին YouTube-յան բլոգեր Լեքս Ֆրիդմանի հետ փոդքաստում ասել է ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը, որին պատկանում է Neuralink-ը։

«Ես չեմ ուզում աչքով տալ, բայց կարծես ամեն ինչ շատ լավ է անցել այս իմպլանտի հետ: Այն ստանում է բազմաթիվ ազդանշաններ և ունի բազմաթիվ էլեկտրոդներ։ Այն հիանալի է աշխատում»,- ասել է Մասկը։

Նա նաև հավելել է, որ բուժառուի ուղեղում գործում է 400 էլեկտրոդ։

Մասկը նշել է, որ ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ Neuralink իմպլանտներով հիվանդների թիվը հասցնել 10-ի:

Ամենից շատ դիտված