copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:35 04-08-2024

Սուրբ Աթոռին տխրեցրել են Փարիզում ՕԽ բացման ժամանակ որոշ տեսարաններ. Վատիկան

Սուրբ Աթոռը տխրություն և ափսոսանք է հայտնել այս տարվա Օլիմպիական խաղերի բացման արարողության որոշ տեսարանների կապակցությամբ՝ ասելով, որ «հեղինակավոր միջոցառման ժամանակ, որտեղ ամբողջ աշխարհը համախմբվում է ընդհանուր արժեքներ կիսելու համար, չպետք է լինեն շատերի կրոնական համոզմունքները ծաղրող ակնարկներ»: Այս մասին գրում է vaticannews.va կայքը:

«Սուրբ Աթոռին տխրեցրել են Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ որոշ տեսարաններ, և այն կարող է միայն միանալ վերջին օրերին հնչած ձայներին՝ ափսոսանք հայտնելու քրիստոնյաներին և այլ կրոնների հավատացյալներին հասցված վիրավորանքի համար: Հեղինակավոր միջոցառման ժամանակ, որտեղ ամբողջ աշխարհը համախմբվում է՝ կիսելու ընդհանուր արժեքները, չպետք է լինեն բազմաթիվ մարդկանց կրոնական համոզմունքները ծաղրող ակնարկներ», - ասվում է հայտարարությունում:

Սուրբ Աթոռը նաև պնդել է, որ խոսքի ազատությունը կասկածի տակ չի դրվում, սակայն այն պետք է «սահմանափակվի ուրիշների հանդեպ հարգանքով»։
Նշենք, որ Օլիմպիական խաղերի բացման արարողության դրվագներից մեկի շուրջ աղմուկը չի հանդարտվում: Խոսքն այն տեսարանի մասին է, որը, ըստ ամենայնի, ծաղրանմանակում է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարի՝ Քրիստոսի և նրա առաքյալների վերջին հանդիպման աստվածաշնչյան տեսարանը:

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
20:48 Մի՛ լռեք, մի՛ վախեցեք. անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո