copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:29 04-08-2024

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներն ակնկալում են, որ Իրանը հարված կհասցնի երկուշաբթի օրը

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներն ակնկալում են, որ Իրանը, սրվող հակամարտության պայմաններում, կարող է երկուշաբթի օրը հարվածել Իսրայելի տարածքին, հայտնում է Axios-ը։

«Ամերիկացի և իսրայելցի երեք պաշտոնյաներ ասել են, որ ակնկալում են, որ Իրանը կհարձակվի Իսրայելի վրա երկուշաբթի օրը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասվում է պորտալի կայքում:

Չորեքշաբթի օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի մահվան մասին Թեհրանում նրա նստավայրին իսրայելական հարվածի հետևանքով, ուր նա ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու։

Ամենից շատ դիտված