Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:03 02-08-2024

Նրա այցելությունները շոուներ են, որով փորձում է ստեղծել աշխատող մարդու կերպար․ Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին 

Այսօր՝ օգոստոսի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Առաջին կանգառը Դիլիջանում էր, որտեղ նա խոսեց զորամասերի մոտակայքում առկա փոսերի մասին։ Անդրադառնալով թեմային, նա ասաց, որ խորքային խնդիր է զորամասերի մոտակայում առկա փոսերը։

«Ես դժվար եմ հիշում մի զորամաս, որոնց մոտակյքում փոսեր չկան։ Սա խորը խնդիր է»,- ասել է նա։

Ուշագրավ է այն, որ բազմաթիվ խնդիրներ աչքաթող անելով, վարչապետը փոսերի միջոցով փորձում է թոզ փչել մարդկանց աչքին։

Oragir.News-ը կապ հաստատեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ, ում կարծիքով պետք չէ լուրջ վերաբերվել Նիկոլ Փաշինյանի ոչ մի գործունեությանը և հանձնարարականին։

«Նրա անմիտ այցելությունները շոուներ են, որով նա փորձում է ստեղծել աշխատող մարդու կերպար։ Նախ՝ սկսենք նրանից, որ ինքը հիմա արձակուրդի մեջ է գտնվում, և արձակուրդի մեջ գտնվող պաշտոնյան չի կարող աշխատանքային այցելություններ ունենալ և դրանց ընթացքում էլ հանձնարարականներ տալ, եթե վարչապետի որոշում չկա նրան ետ կանչելու։ Այսինքն՝ ինքն իր հանգստի շրջանում զբոսանքներ է անում ու ինչ-որ հիմնախնդիրներ է՞ տեսնում։

Դիլիջանում մի փոս է տեսել ու ասում է, որ Հայաստանի բոլոր զորամասերի դիմաց փոսեր կա՞ն։ Ինքը զորամաս եր՞բ է այցելել։ 2020 թվականից հետո նա, համարյա, ոչ մի զորամաս չի այցելել, ի՞նչ գիտի՝ ինչ կա զորամասերում։ Գնում է մի տեղ, մի բան տեսնում է ու իր արևին՝ հանձնարարություններ է տալիս։ Երկիրը անկառավարելի վիճակում է, կործանաման եզրին, իսկ ինքը սովորական կյանքի նորմալ ընթացքի աշխատանքային պատրանք է ուզում ստեղծել»,- եզրափակեց նա։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ այսօր, օրինակ՝ Վայքի, Սիսիանի, Մարտունու, Վարդենիսի զորամասերի մոտ այդ խնդիրը չկա։

Հետևաբար այն, որ զինվորները դիքերում ահասարսուռ պայմաններում, վրանների մեջ լուսացնում են, այն, որ զինվորները զորամասի պայմաններում զոհվում են, այն, որ ծնողները մինչ այսօր գումար և հագուստ են ուղարկում դիրքեր, դա խնդիր չէ։ Բայց զորամասի մոտակայքի փոսերը լուրջ խնդիր են։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում