Արդեն
հայտնել էինք, որ այսօր Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում պայթյուն է եղել, որի հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ։
Oragir.News-ը հայտնել էր, որ վիրավորներին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։
«Մեր բուժհիմնարկ է տեղափոխվել 2 քաղաքացի՝ հարսի մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք։ Օգնություն ենք ցույց տվել, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս է գրվել։ Սկեսուրի մոտ ախտորոշվել է դեմքի, վերին վերջույթների, վերին շնչուղիների տարբեր աստիճանների այրվածք։ Հոսպիտալացվել է վնասվածքաբանական բաժանմունք, ստացել է ինտենսիվ բուժում»,-
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ սկեսուրի հարազատները ցանկություն են հայտնել հիվանդին տեղափոխել Երևան։