Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:08 01-08-2024

Երևանում պարեկները կանգնեցրել են «Ford»-ը, որից 19-ամյա երիտասարդը փորձել է փախչել. հայտնաբերվել է ատրճանակ, դանակ և թմրանյութ. shamshyan.com

Հուլիսի 13-ին զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Մայիսի 9-ի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, որից իջել և փախուստի է դիմել մի քաղաքացի՝ նետելով ինչ-որ իրեր։

Պարեկները հետապնդել ու բռնել են նրան. նա և ավտոմեքենայի մյուս ուղևորն ու վարորդը թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք պահելու կասկածի հիմքով ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 23-ամյա Վահագն Պ․-ն, 20-ամյա Սամվել Գ․-ն և փախուստի փորձ կատարած 19-ամյա Գառնիկ Ս․-ն:

Արդեն ոստիկանությունում Գառնիկ Ս․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «EKOL P29» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, իսկ նշված հասցեի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և շեղբի 8 սմ երկարությամբ ծալովի դանակ:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Գառնիկ Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամաբ նա ձերբակալվել է։

Նա տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին