copy image url
Ներքին 2 տարի առաջ - 08:45 01-08-2024

Պայթյուն-փլուզում՝ Ոսկեհասկ գյուղում․ փլատակի տակից դուրս են բերել աղջիկ երեխայի մարմին. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում նշված գյուղի 1-ին փողոցի տներից մեկում է տեղի է ունեցել պայթյուն, փլուզումը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երեխայի դին։

Փլուզման հետևանքով վնասվել է նաև տան բակում կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա, իսկ տունն էլ ամբողջությամբ կարելի է ասել վերածվել է փլատակի։

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը ունեն օպերատիվ տեղեկություններ, որ դեպքի վայրից շտապօգնության բժիշկները քաղաքացիների են տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր