Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:43 30-07-2024

Վենեսուելայի ընդդիմությունը խոստանում է նոր հանրահավաքներ անցկացնել

Վենեսուելայի ընդդիմությունը կշարունակի բողոքի ցույցերը նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, ըստ որոնց՝ հաղթող է հայտարարվել երկրի ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոն։ Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 30-ին, հայտարարել է Վենտե Վենեսուելայի ընդդիմադիր շարժման առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ Գահտնում է DW-ն։

Ներկայիս կառավարության հակառակորդներին հասանելի են դարձել ընտրատեղամասերի արձանագրությունների 73,2 տոկոսը, բացատրել է Մաչադոն: Նրա խոսքով, պարզվել է, որ ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրուտիան հաղթել է Վենեսուելայի բոլոր նահանգներում՝ հավաքելով ընդհանուր առմամբ ավելի քան 6,2 միլիոն ձայն, իսկ Մադուրոն՝ ընդամենը 2,7 միլիոն։

Նախօրեին հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել Վենեսուելայի քաղաքների փողոցներ։ Նրանցից երեքը մահացել են ոստիկանության հետ բախումների ժամանակ, գրում է El Nacional թերթը։ Անվտանգության ուժերը փորձել են ներխուժել Արգենտինայի դեսպանի նստավայր, որտեղ պատսպարվել են վեց ընդդիմադիրներ։ Մաչադոն հուլիսի 30-ին Կարակասում ՄԱԿ-ի շենքի մոտ նոր բողոքի ակցիա է իրականացրել։

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ ծայրահեղականները կրկին պետական հեղաշրջում են նախապատրաստում: Այս մասին նա հայտնել է ազգային հեռուստատեսության եթերում:

«Ականատես ենք պետական ​​հեղաշրջման, որը կրկին ձեռնարկել են աջ ծայրահեղական ֆաշիստները, որոնց, իհարկե, աջակցում են իմպերիալիստական ​​ուժերը՝ հյուսիսամերիկյան իմպերիալիզմը և նրանց դաշնակիցները: Սակայն, մենք կհաղթահարենք այդ փորձությունը»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Երկրում նման իրավիճակ էր ստեղծվել նաև նախագահական նախորդ ընտրություններից հետո, երբ ընդդիմության այն ժամանակվա առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հայտարարել էր ընտված նախագահ։ Այն ժամանակ նրան Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար էր ճանաչել շուրջ 60 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը:

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
11:36 Վաճառվում է Լևոն Տեր–Պետրոսյանի դռան ցուցանակը
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին