Վերջին շրջանում տարբեր օգտատերեր համացանցում քննարկում են փողոցում հասանելի բաց Wi-Fi-ների ապահով և վտանգավոր լինելու մասին:
Քննարկումների առնչությամբ
Oragir.News-ը զրուցեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որի խոսքով՝ բաց կամ փակ լինելը եղանակ չի փոխում.
«Wi-Fi-ը՝ լինի բաց, թե փակ, ունի մի վտանգ. այն ցրող կետը կարող է լինել հաքերային և կարող է գողանալ տվյալներ, օրինակ՝ գաղտնաբառերը»:
Մարտիրոսյանի խոսքով՝ չնայած վտանգին՝ այս օրինակի զանգվածային կիրառման հետևանքով Հայաստանում որևէ դեպքի մասին անձամբ ինքը չունի տեղեկություն.
«Ռուսաստանում, Ուկրաինայում, եվրոպական շատ երկրներում այդ խնդիրներին բախված կոնկրետ մարդկանց դեպքեր գիտեմ: Նման դեպքերում խորհուրդ է տրվում բաց Wi-Fi-ներին կպչել VPN-ով, որպեսզի համոզված լինես՝ քեզնից որևէ տվյալ չի կորզվի»: