Մահացել է «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամի ղեկավար, դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը: Նա կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին է:
«Մաշա ջան. թող հոգիդ խաղաղ լինի:
Գոնե այն աշխարհում:
Միշտ կհիշենք քեզ:
Հանգչի´ր խաղաղությամբ, տաղանդավոր, նուրբ ու գեղեցիկ հոգի ...»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։