copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:05 29-07-2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին, Բեյրութի օդանավակայանը չեղարկել է թռիչքները

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող տարբեր թիրախների՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իրականացված հրթիռային հարվածի, որի հետևանքով Իսրայելում 12 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ և դեռահասներ, որոնք գտնվում էին ֆուտբոլի դաշտում։

Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական բանակը ծանր հրետանիով գնդակոծել է Լիբանանի արևելքում և հարավում գտնվող 15 բնակավայրեր։ Տուժածների և ավերածությունների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում։ Իսկ անօդաչու թռչող սարքով մեքենային հասցված հարվածից հարավային Լիբանանում 2 մարդ է զոհվել, 3 մարդ՝ վիրավորվել։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հուլիսի 27-ին օկուպացված Գոլանի բարձունքների վրա հարվածն իրականացրել է լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը, սակայն «Հեզբոլլահ»-ը հերքել է այս մեղադրանքները։

Ըստ Reuters գործակալության՝ Լիբանանի կառավարությունը ԱՄՆ-ին խնդրել է միջամտել և Իսրայելին զսպվածության կոչ անել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել