Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:28 29-07-2024

Քաղաքը բոլոր հին ավտոմեքենաների կմախքներից պետք ա մաքրենք. Ավինյան

Երևանի տարածքում Երևանի ավագանու որոշմամբ հաստատված հավելվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել վարչական շրջանների ղեկավարներին, վերջիններս իրենց հերթին համապատասխան ծանուցագրեր են ոուղարկել անշարժ գույքի սեփականատերերին կամ այն օգտագործող անձանց՝ իրենց հարակից տարածքում պարտադիր բարեկարգման, այդ թվում ոչ պիտանի տրանսպորտային միջոցների, հենակմախքների և այլ իրերի տեղափոխման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուզադյանը:

«Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել և այլ տարածքն է տեղափոխվել թվով 31 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքներ և թվով 83 այլ իրեր»,- հավելեց նա:

Քաղաքապոետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Այս աշխատանքը տեսանելի է որոշ տեղերում, բայց պետք է այն շարունակական լինի: Քաղաքը բոլոր հին ավտոմեքենաների կմախքներից պետք է մաքրենք և ազատենք»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ