Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:19 29-07-2021

Հնդկաստանում դեռահաս աղջկան կախաղան են հանել ջինս կրելու համար

Հնդկաստանում, հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում, ընտանիքի անդամները կախել են դեռահաս աղջկան՝ ջինս հագնելու համար, հայտնում է BBC- ն:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, երբ 17-ամյա Նեհա Պասվանուն ժամանակ էր անցկացնում տատիկ-պապիկի հետ, մինչ ծնողներն աշխատում էին:

«Նեհան ծոմ էր պահել երկուշաբթի օրը: Նա աղոթել էր առավոտյան: Երեկոյան, կրկին աղոթքից հետո, նա ջինս էր հագել՝ առանց որևէ մեկի թույլտվությունը խնդրելու: Սակայն դրանից հետո տատիկն ու պապիկը, նաև քեռին ու մորաքույրը հանդիմանել են աղջկան ջինս հագնելու համար: Սակայն Նեհան պատասխանել է, որ կառավարությունը թույլ է տալիս ջինս կրել աղջիկներին։ Այդ պատճառով էլ ես պետք է ջինս հագնեմ, կարդամ, գրեմ և ապրեմ հասարակության մեջ», - պատմել է Նեհայի մայրը:

Կնոջ խոսքով՝ դրանից հետո տատը, պապը, քեռին և մորաքույրը ծեծելով սպանել են դստերը և նրան տեղափոխել հիվանդանոց՝ ուրիշներին ասելով, որ աղջիկը կորցրել է գիտակցությունը: Սակայն բժիշկները չեն կարողացել մորը հաստատել, որ աղջիկը բուժվում է իրենց մոտ:

Ի վերջո, Նեհայի մարմինը հայտնաբերվել է Գանդակ գետի Պաթնա կամրջի վրա, որտեղ աղջկա հարազատները փորձել էին ազատվել նրա դիակից:

Ոստիկանությունը որպես դաժան սպանության մասնակիցներ և հանցակիցներ բերման է ենթարկել 10 հոգու՝ տատիկին, պապիկին, հորեղբորը, մորաքրոջը, զարմիկներին և քույրերին, ինչպես նաև ավտոռիքշայի վարորդին։