Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:43 27-07-2024

Կիևում սպասվում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի նոր մատակարարումներ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի առաջիկա մատակարարումների մասին։ «Պատրիոտն ավելի շատ կլինի»,- այս մասին գրել է Երմակը իր Telegram ալիքում՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ապրիլի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Կիև քաղաքը ռուսական հրթիռակոծությունից լիարժեք պաշտպանելու համար կցանկանար ունենալ 25 Patriot համակարգ։ Հունիսի 8-ին նա հայտնել էր, որ Կիևը պայմանավորվածություններ է ձեռք բերել արևմտյան երկրների հետ հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի մատակարարման շուրջ։ Հուլիսի 21-ին նա հայտնել էր, որ Patriot համալիրը երկիր է ժամանել Գերմանիայից։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի