Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 27-07-2024

Ըստ էության․ Նիկոլին ասել են` գնա, հեծանիվ քշի, «գուլյատ արա»․ Վահագն Չախալյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի հյուրն է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։

Օրեր առաջ ավարտվեց նրա 2-ամսյա կալանքը։ Շատ քաղաքական գործիչներ կալանքի շրջանում վերաիմաստավորում են պայքարը, մարտավարական, կամ ռազմավարական վերանայումներ են անում, պայքարի նոր ճանապարհային քարտեզներ են գծում։ Չախալյանը նշում է՝ տնային կալանքի ժամանակ իրեն այլ հնարավորություն է ընձեռվել՝ իրադարձություններին կողքից նայելու, սակայն համոզվել է, որ հնարավոր չէ այդ ամենին կողքից նայել։

«Անշուշտ կալանավորումը վերաիմաստավորելու, նորովի նայելու հնարավորություն է ընձեռում։ Տնային կալանքն ինձ այլ հնարավորություն ընձեռեց՝ կողքից նայելու։ Ես միշտ չեմ հասկացել մարդկանց, ովքեր որ ակցիաների, միտինգների, պայքարի ժամանակ կողքից են նայում։ Ոչ մի բան նորովի չեմ մտածել»,-ասաց նա։

Չախալյանը նկատեց, որ սահմանազատման գործընթացը կարծես կանգ է առել։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի խոսում, թե հաջորդը սահմանի ո՞ր հատվածում է սահմանազատում իրականացվելու։

Հարցին՝ սա համարու՞մ է ձեռքբերում, այսինքն՝ հաջողվե՞ց կանգնեցնել Նիկոլին, թե՞ սա ժամանակվոր դադար է, և Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ից նոր տարածքներ է նվիրելու Ադրբեջանին՝ Չախալյանը նշեց՝ ամեն դեպքում այս պահին ձեռքբերում է։

«Սակայն այդքան էլ միամիտ չենք, որպեսզի մտածենք, որ վերջնականապես դադարել է։ Հասկանում ենք, որ ստիպված են եղել պանթուրանական տանդեմը, որի մեջ մտնում է Փաշինյանը, իրենք ստիպված են եղել կանգ առնել, որովհետև հասկանում են, որ ամեն դեպքում հայ ժողովուրդը արթնանում է»,-ասաց Չախալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին