copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:12 26-07-2024

Տղամարդը փորձել է հրացանով կրակելու միջոցով վախեցնել թափառող շներին, սակայն վիրավորում է հասցրել 86-ամյա հարևանին․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 21-ին արտակարգ դեպք է տեղին ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին է դիմում-մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Դավիթ Ս․-ն և ներկայացրել է իր անվամբ հաշվառված 12 մմ տրամաչափի «BEKAL-12» տիպի ողորկափող հրացանը և հայտնել, որ նույն օրը ժամը 18։40-ի սահմաններում իրենց տանը կից հողամասում մորու թփերի մեջ գտնվող թափառական շներին վախեցնելու նպատակով իրեն պատկանող նշված հրացանով մեկ անգամ կրակել է շների ուղղությամբ, սակայն իր համար անտեսանելի մորու թփերի հակառակ կողմից լսել է մարդու ձայն և մոտենալով տեսել է իր հարևան 86-ամյա Ժորա Բ․-ին՝ գետնին ընկած, ով արնահոսել է և վերջինիս անմիջապես տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Ոստիկանության Գավառի բաժին են զանգահարել «Գավառ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Աջ գլյուտալ շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ժորա Բ․-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում