copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:33 23-07-2024

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում «Աջարաբեթը» ինքնասպանությամբ սպառնացող հաճախորդների ահազանգերի դեպքում

Հուլիսի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ գտնվում է Երևան քաղաքի կամուրջներից մեկի վրա և պատրաստվում է իրեն ցած նետել, իսկ դրա մեղավորը «Աջարաբեթն» է, որտեղ ինքը տանուլ է տվել 5 մլն դրամ:

Oragir.News-ը կապ հաստատեց «Աջարաբեթի» օպերատորներից Ռոբերտի հետ՝ պարզելու արդյոք ընկերությունը տեղյա՞կ է այդ դեպքի մասին, թե՞ ոչ։ Եվ նման օրինակ դեպքերում ի՞նչ քայլեր է ձեռնարկում ընկերությունը։

«Երբ մենք նմանատիպ զանգեր ենք ստանում, քանի որ մեր զանգերը մշտադիտարկման մեջ են և ձայնագրվում են, նմանատիպ զանգերի դեպքում մենք փոխանցում են այդ օգտատիրոջ տվյալները համապատասխան բաժին, և համապատասխան բաժինը արդեն տեղեկացված է լինում։ Մենք ունենք անվտանգության բաժին, որտեղ զբաղվում են նմանատիպ դեպքերով։

Այդ բաժինը իրավաբանների և ոստիկանության հետ համատեղ գործողություններ է կատարում և լուծումներ տալիս խնդրին»,-ասաց օպերատորը։

«Աջարաբեթից» նաև մեզ հայտնեցին, որ տեղյակ չեն՝ ի վերջո տվյալ օգտատերը ինքնասպանություն գործե՞ց, թե՞ ոչ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի