copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:58 06-10-2023

Կեղտաջրերը ողողում են բնակելի մի քանի շենքերի բակեր, բնակիչներն էլ պնդում են՝ թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» քայլեր չեն ձեռնարկում. shamshyan.com

Մի քանի օր է՝ Քոչարյան փողոցի 10-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ շենքերի բնակիչներն ահազանգում են, որ կոյաջրերը տարիներ շարունակ ողողում են իրենց բակերը, իսկ թաղապետարանն ու «Վեոլիա ջուր» ընկերությունը պատշաճ արձագանք չեն տալիս ու խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում:

Բնակիչներից մեկի խոսքով՝ դիտահորերից կոյաջրերը դուրս են գալիս ու լցվում շենքերի նկուղներ, գարշահոտությունը տարածվում է բակով: Կարելի է ասել՝ 3-4 շենք արդեն վթարային են դարձել. կեղտաջրերը վնասում են շենքերի հիմքերը:

Բնակիչների պնդմամբ՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը մի քանի անգամ եկել է, տեսել իրավիճակը, խոստացել, որ կվերադառնա համապատասխան տեպնիկայով, ու այդպես էլ չի վերադարձել:

Ըստ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ «Վեոլիա ջրից» տեղեկացրել են, որ բնակիչները միայն այսօր են իրենց ահազանգել, ընկերությունն էլ համապատասխան տեխնիկայով մոտենում է նշված վայր՝ խնդիրը կարգավորելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում