Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:58 23-07-2024

Առավոտ շուտ հեծանիվներով, սքեյթներով էլ կիջնենք Փաշինյանի կեցավայրի մոտ․ կոնդեցիները հանդիպում են պահանջում

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կոնդ թաղամասի բնակիչնեը բողոքում են, որ իրենց տների խնդիրը այդպես էլ չի լուծվում։ Տիգրան Ավինյանը նախորդ տարի քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ ընտրվելու դեպքում հարցը կլուծի, սակայն մինչ օրս ձգձգվում է։

Կոնդեցի կինը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ պահանջել են իրենցից մուծել իրենց գույքի կադաստրային արժեքի 2 տոկոսը, ընդ որում նաև այն հատվածների համար, որոնք իրենց սեփականությունն են փաստաթղթով։

Կինն ասաց, որ փետրվար ամսին այս հարցով դիմում են ուղարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ օրս այն մնացել է անպատասխան։

Կինը պատմեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հենց Կոնդում էր հեծանիվ քշում, ինքը մոտեցել է, սակայն անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են հանդիպմանը, առաջարկել են այցելել Կառավարություն։

«Ասացինք՝ լավ, հաջորդ անգամ մենք՝ կոնդեցիներով առավոտ շուտ հեծանիվներով, սքեյթներով էլ կիջնենք կեցավայրի մոտ։ Էնպիսի իրավիճակ է, որ չենք կարողանում օրենքի շրջանակներում լուծում տալ այս հարցին»,- ասաց նա։

Քանի որ վաղը Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսն է, բնակիչը խնդրում է, որ լրագրողները այս խնդրի մասին բարձրաձայնեն, և Տիգրան Ավինյանը վերջապես հանդիպի իրենց հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին