copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:29 19-07-2024

Բանգլադեշում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Բանգլադեշում շարունակվող անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զովել, հարյուրավոր վիրավորներ կան։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Այսօր ևս ուսանողները փողոցներ են դուրս եկել։ Փոխանցում է Azatutyun-ը։

Հուզումների պատճառը պետական ապարատում աշխատատեղերի քվոտաներ սահմանելու կառավարության որոշումն է, մասնավորպես աշխատատեղերի 30 տոկոսը ամրագրվել է Պակիստանից անկախանալու 1971 թվականի պատերազմի մասնակիցների ընտանիքների անդամների համար։

170 միլիոն բնակչություն ունեցող Բանգլադեշում գործազրկության մակարդակը բարձր է, շուրջ 32 միլիոն երիտասարդ չի սովորում և աշխատանք չունի։

Աշխատատեղերի քվոտավորման դեմ ցույցերը սկսել են ուսանողները, քանի որ այդ որոշումը էլ ավելի է սահմանափակելու աշխատանք գտնելու հեռանկարը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին