copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:15 19-07-2024

Wildberries-ը 20-30 օր հետո է վերադարձնում գանձված գումարը. ահազանգ

Վերջին շրջանում Wildberries օնլայն գնումների խանութից օգտվող տարբեր քաղաքացիներ են սոցիալական իրենց էջերում բողոքում հավելվածի թարմացումներից։ Մասնավորապես նշում են, որ առաջ, երբ ինչ-որ ապրանք էին պատվիրում, սակայն ինչ-ինչ պատճառներով վերադարձ էին անում այն, գնելիս գանձված գումարը առավելագույնը 2-3 օրվա ընթացքում վերադարձվում էր քարտին։

Այսօր էլ Oragir.News-ը զանգ ստացավ քաղաքացուց, որը, չցանկանալով ներկայանալ, բողոքում էր նույն խնդրից։

«Ծրագրով պատվերներ անում եմ երկար ժամանակ, բայց այս թարմացումից հետո չգիտեմ՝ շարունակե՞լ օգտվել, թե՞ չէ: Խնդիրն այն է, որ առաջ, երբ, օրինակ, հագուստ էիր պատվիրում, որի չափսը, գույնը, տեսքը չէր համապատասխանում, վերադարձն անելիս գումարը ստանում էիր մինչև 2 օրվա ընթացքում։ Հիմա, սակայն, մեկ ամիս պիտի սպասես գումարի վերադարձին։ Հետո, այն ժամանակ կարող էիր պատվիրել ապրանքը, իսկ գումարը քարտիցդ գանձվում էր հենց վերցնելու պահին, ոչ թե նախապես, ասել է՝ «նիսյայով» ապրանք վերցնելու սկզբունքով»։

Իբրև ասածի ապացույց՝ քաղաքացին պատմեց իր կողմից օրերս արված գնումներից մեկի մասին, որի առնչությամբ էլ նման խնդրի էր բախվել․

«Հուլիսի 15-ին պատվերս հասել էր, սակայն գույնը այլ էր։ Ինչ-ինչ պատճառներով վերադարձրի նաև հագուստը, որը ևս պատվիրել էի։ Մինչ այս պահը սպասում եմ, որ 20 հազարից ավելի գումարը նստի բանկային քարտիս»։

Քաղաքացու խոսքով՝ սա առաջին դեպքը չէ․ նախորդ անգամ անձամբ ինքը ստիպված է եղել սպասել 20 օր, մինչև գումարը նստեցվել է քարտին։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև