copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:05 19-07-2024

«Ընտանեկան» և «Սոցիալական» նպաստները վերանում են, դրանց փոխարեն կներդրվի «անապահովության նպաստ»

«Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն արժանացել են Կառավարության հավանությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նշելով, որ ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ:

««Ընտանեկան» և «Սոցիալական» նպաստների փոխարեն կներդրվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից: Վերջինս յուրաքանչյուր տարի կսահմանի Կառավարությունը՝ հաշվի առնելով 1 չափահաս անձի համար հաշվարկված Նվազագույն պարենային զամբյուղի չափը, այսինքն՝ ծայրահեղ աղքատության շեմը։

Անձին չի նշանակվի անապահովության նպաստ, եթե վերջինս աշխատունակ է և չի ներկայացնում դիմում, որպեսզի ՄՍԾ կողմից հաշվառվի որպես աշխատանք փնտրող։ Ավելին, կներդրվի նոր ինստիտուտ, որի համաձայն՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին կվերագրվի եկամուտ՝ Կառավարության նախատեսած դեպքերում, չափով ու ժամկետներում։

Նպաստի մերժման համար հիմք կլինեն նաև հանրապետական միջինից բարձր տնտեսական արժեքով անշարժ և շարժական գույք ունենալը, այլ ակտիվների առկայությունը կամ դրանց մասին վկայող այլ ցուցիչների առկայությունը, միջին սպառողներից բարձր էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման ցուցիչները և այլն։

Սահմանվում են նաև անապահովության նպաստի դադարեցման հիմքերը՝ ըստ ընտանիքի անդամի պարտադիր կրթությունից դուրս մնալու, ինչպես նաև ընտանիքի անդամի կողմից անշարժ գույքի գրավադրման հանգամանքների։

Անապահով ընտանիքում երեխայի ծննդյան և ընտանիքի անդամի մահվան դեպքում աջակցությունները կներդաշնակեցվեն գործող մյուս նպաստների միջոցառումների հետ․ վերջիններս կշարունակեն օգտվել երեխայի ծննդյան ընդհանուր միանվագ նպաստներից, իսկ անապահով ընտանիքի անդամի մահվան դեպքում հրատապ օգնությունը կմիավորվի թաղման նպաստին։

Կշարունակվեն տրամադրվել անապահովության հիմքով կրթական և առողջապահական արտոնյալ ծառայություններ, սակայն ոչ միայն նպաստառու՝ ծայրահեղ անապահով ընտանիքներին, այլ նաև՝ ստորին և միջին աստիճանի անապահով ընտանիքներին: Ընդ որում, անկախ առաջադիմությունից՝ անվճար կրթության հասանելիություն կունենան ստորին անապահովության աստիճան ունեցող ընտանիքներից արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողները, իսկ միջին մասնագիտական կամ բուհում սովորողների դեպքում՝ կտրամադրվի ուսման վճարի 30-100% չափով փոխհատուցում՝ կախված առաջադիմությունից: Ստորին աստիճանի անապահովները կունենան նաև պետական տուրքից ազատվելու արտոնություն, իսկ անվճար իրավաբանական օգնության հասանելիություն կստանան միջին անապահովության աստիճան ունեցող ընտանիքները՝ ներառյալ ստորին և ծայրահեղ անապահովության աստիճաններով խմբերը։

Վերոնշյալից բացի, Սոցիալական աջակցության օրենքի և հարակից օրենքների փոփոխությամբ նախատեսվում են ոլորտի մի շարք այլ բարելավումներ»,- տեղեկացնում ՀՀ ԱՍՀ նախարարությունը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ