Ներքին 2 տարի առաջ - 17:57 18-07-2024

Մեր տղաների հիշատակը պղծելու իրավունք չունեն. զոհվածների ծնողները կհավաքվեն X զորամասում

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրի՝ X զորամասի շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Պատերազմում զոհված Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մինչ օրս պայքարել են, որպեսզի տարածքի սեփականատերը չապամնոտաժի հուշարձանը, սակայն վերջին հանդիպման ժամանակ սեփականատերը կրկին պնդել է, որ այն պետք է ապամոնտաժվի։ Ավելին՝ սեփականատերն իր միջոցներով այլ տարածք է գնել և պատրաստակամություն հայտնել իր միջոցներով հերոսներին նվիրված հուշարձանն ապամոնտաժել և տեղափոխել նոր հասցե։

Հերոսի հայրն ասում է, որ ինքը դեմ է ապամոնտաժելուն, բայց, քանի որ տարածքում հարյուրավոր հերոսների նկարներ կան տեղադրված, ճիշտ կլինի, որ բոլոր ծնողներով հավաքվեն և իրենց դիրքորոշումը հայտնեն։

«Խնդրում եմ, որ կիրակի օրը մի մարդու նման հավաքվեն և որոշում կայացնենք, թե մենք ոնց ենք տեսնում տարածքի հետագան, մեր տղաների հիշատակը պղծողները, որ ուզում են վանդալիզմով քանդեն, տեղափոխեն․․․ Իրենք օրինական դաշտով թույլտվություն ունեն, բայց մեր տղաների հիշատակը պղծելու թույլտվություն չունեն»,- ասաց զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը։

X զորամասի տարածքում հավաքը կլինի հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ