Ներքին 2 տարի առաջ - 11:55 18-07-2024

Եթե այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» զիջեն, Հայաստան էլ չի լինի․ հարցում 

Օրերս ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլերը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին և ասել, որ Վաշինգտոնը շարունակում է հորդորել կողմերին խաղաղության պայմանագրի կնքման հարցում: Միլերը նշել է, որ Երևանն ու Բաքուն պետք է ծանր փոխզիջումների գնան։

Նրա հայտարարությունից հետո բազմաթիվ փորձագետներ կարծիք են հայտնել, որ ամերիկացի պաշտոնյան նկատի ունի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանքը»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ըստ իրենց՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» փոխզիջումների մե՞ջ է։

Հարցվածների մեծամասնոււթյունը պատասխանեց, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» փոխզիջումների մեջ մտնել չի կարող։

«Քանի Նիկոլը կա, Զանգեզուրի միջանցք չեն տա, ուզում է՝ Վաշինգտոնն ասի, ուզում է՝ Ռուսաստանը»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ տղամարդ էլ, պատասխանելով մեր հարցին նշեց, որ ինչքան Հայաստանը զիջումների գնա, այնքան ավելի վատ է լինելու․

«Ոչ մի անգամ Հայաստանը պետք է չզիջի, ինչքան զիջումների գնաց, այնքան սեղմելու են, նրանք շակալի նման ազգ են, մի քիչ իրենցից վախենում ես՝ հա նեղելու են։ Եթե Զանգեզուրի միջանցքը տա իրենց, Հայաստանի կեսը թուրք է մտնելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին