copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:11 14-10-2022

Էրդողանը հայտարարել է, որ խնդիր չի տեսնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խնդիրներ չի տեսնում Հայաստանի տարածքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում։

Նա այս մասին հայտարարել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը Պրահայում, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։

Նրա խոսքով՝ Պրահայում տեղի է ունեցել հանդիպում նեղ շրջանակով։ «Այդ նեղ շրջանակում եղել են Փաշինյանը, ինչպես նաեւ (Ադրբեջանի նախագահ) Իլհամ Ալիեւը եւ Հունգարիայի վարչապետ Օրբանը։ Դրանից հետո, իհարկե, մենք ունեցել ենք պատվիրակությունների հանդիպում եւ, իհարկե, մենք քննարկել ենք այդ հարցերը։ Բայց ես ոչ մի խնդիր չեմ տեսնում Զանգեզուրի միջանցքի հարցում»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից