Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:58 17-07-2024

Թուրքական պրոպագանդիստ․ ՔՊ-ական պատգամավորը TikTok-ում արգելափակում է իրեն քննադատողներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պադգամավոր՝ Զարուհի Բաթոյանը TikTok-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ դրա վրա նշելով քաղաքացիներից մեկի մեկնաբանությունը՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք, Աստված», ապա պատասխանել է հետևյալ կերպ․

«Հայրենիքը պետությունն է․ կեցցե Հայաստան Հանրապետությունը՝ ինքնիշխան, ժողովրդավար և բազմազան»։

ՔՊ-ականի այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք է տվել․ TikTok-ի օգտատերերին հատկապես դուր չի եկել «բազմազան» արտահայտությունը։

Oragir.News-ը առանձնացրել է մեկնաբանոթյուններից մի քանիսը։

«Եթե բազմազանը նորություն էր, հիմա ում եք բերելու լցնեք?»-գրել է user7022173206846 անունով օգտատերը։

Gohar Vardanyan անունով օգտատեը գրել է․ «Վաղը կգաք Կիրանց?:)»

Մեկ այլ օգտատեր՝ Манан Дехтрикян անունով, գրել է․ «Ամոթն էլ լավ բան է»։

$$QEROP$$ անունով օգտատերը գրել է․ «Թքեմ հայրենիք ծախողների վրա»։

Garegin Njdeh անունով օգտատերը գրել է․ «Այ թուրքական պրոպագանդիստ»։

Նյութը պատրաստելիս Բաթոյանի տեսանյութի տակ 137 մեկնաբանություն է եղել, սակայն ՔՊ-ական պատգամավորը արգելափակել է 100-ից ավելի օգտատերերի և 137 մեկնաբանությունից մնացել է շուրջ 30-ը։ Փաստացի ՔՊ-ականները խոսում են ժողովրդավարությունից, բայց անգամ այս պարագայում ՔՊ-ականներն իրենց ժողովրդավար չեն պահում, ջնջում են ոչ ցանկալի մեկնաբանությունները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի