copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:07 17-07-2024

Իշխանությունների խնդիրը ոչ թե կոորդինատները թաքցնելն է, այլ նոր տարածքներ հանձնելը․ Էդգար Ղազարյան

Ինչպես արդեն հայտնի է՝ ՀՀ իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները։ Իշխանությունների այս քայլը բազում հարցեր է առաջ քաշում։ Գուցե նրանք որևէ բան են փորձում թաքցնել կամ գուցե որոշակի ռիսկեր են տեսնում դրանք հանրայնացնելու դեպքում։

Oragir.News-ը կապ հաստատեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ, ում կարծիքով՝ սահմանի տեղորոշում և միջազգային պայմանագիր գոյություն չունի, այդ իսկ պատճառով իշխանությունները չեն կարող տրամադրել այդ տեղեկատվությունը։ Իսկ տրամադրելու դեպքում այն կդառնա նրանց հանցանքի բացահայտման հիմնական առարկան։

«Ակնհայտ է մի բան, որ եթե նման ինֆորմացիա տան, կերևա, թե ֆիզիկապես որտեղ են տեղադրված այդ սյուները, և եթե որևէ մեկը ունենա տեղագրական քարտեզներ և փորձի համեմատել դրանք այդ կորդինատների հետ, պարզ կդառնա, թե այս սյուներն ինչ իրավական հիմք ունեն առհասարակ։ Քանի որ դրանք որևէ իրավական հիմք չունեն, և սյուները տեղադրվել են այնտեղ, որտեղ ադրբեջանցիները ցանկացել են, այդ դեպքում ամբողջությամբ պարզ կդառնա իշխանությունների հանցանքը։

Բազմաթիվ զինվորականներ կան, որոնք ժամանակին Տավուշում ծառայել են և շատ լավ գիտեն, թե որտեղ էին տեղադրված մեր պաշտպանական դիրքերը, որտեղից էր անցնում մեր պաշտպանական բնագիծը, և այդ կոորդինատների տրամադրումը հանրության համար պարզ կդարձնի, թե ինչ խորությամբ են մեր զորքերը նահանջել, և ինչ կարևոր աշխարհագրական բարձունքներ և ինչ պաշտպանական դիրքեր են հանձնվել թշնամուն»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ իշխանությունների խնդիրը ոչ թե այդ կոորդինատները թաքցնելն է, այլ նոր տարածքներ թշնամուն հանձնելը։

«Հիմա իրենց խնդիրը ոչ թե այդ կոորդինատները թաքցնելն է, այլ նոր տարածքներ թշնամուն հանձնելը։ Այդ տեղեկությունները նրանք միշտ էլ կարող են համարել գաղտնի տեղեկություն և ոչ ոքի չտրամադրել, բայց իրենց խնդիրը հիմա դա չէ։ Նրանց խնդիրը նոր տարածքներ հանձնելն է։ Եվ այդ կարգի տեղեկատվության հանրայնացումը կխաթարի նրանց հետագա դավաճանական ծրագրերը»,- եզրափակեց քաղաքական գործիչը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում