copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 22:49 16-07-2024

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» պարտվեց «Դինամոյին»

Հուլիսի 16-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում ընդունել էր Մինսկի «Դինամոյին»։ Փոխանցում է ArmSport.am-ը։

Հանդիպման մեկնարկում ավելի ակտիվ էին երևանյան թիմի ֆուտբոլիստները, 14-րդ րոպեին Օտուբանջոն լավ հնարավորություն ստացավ, սակայն այդ դրվագում գոլ չգրանցվեց։ Տասը րոպե անց Յուսուֆը նորից լավ հարված կատարեց, երբ ստացավ գնդակը տուգանային հարվածից հետո մրցակցի ֆուտբոլիստների անդրադարձից․․․ բայց լուսատախտակին հաշիվը չփոխվեց։

34-րդ րոպեին արդեն մրցակցի ֆուտբոլիստ Մելնիչենկոն հարված կատարեց մեր թիմի դարպասին, սակայն Ավագյանը տեղում էր։

Քիչ անց բելառուսցիները ևս մեկ հարված կատարեցին դեպի դարպասը, սակայն այս անգամ արդեն շեղ։ 43-րդ րոպեին արդեն Մայան նպաստավոր դիրքից հարվածեց, բայց վստահ խաղաց Լապուխովը, իսկ մինսկյան թիմի հակագրոհի դրվագում փայլեց արդեն մեր դարպասապահը՝ Ավագյանը։ Այսպիսով, առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին և թիմերը ընդմիջման գնացին 0-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում թիմերը փոխանակվեցին վտանգավոր գրոհներով, բայց այս դիմակայությունում թիմերի դարպասները շարունակում էին մնալ անառիկ։ 61-րդ րոպեին Մելիքյանի թիմը մոտ էր հաջողության, սակայն մրցակցի դարպասապահին օգնության հասավ դարպասաձողը։ Խաղավերջում մրցակիցը ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք․ Գավրիլովիչի հարվածը դիպուկ էր։ Սա այս դիմակայությունում միակ գոլն էր։ Սկրիպչենկոյի թիմը հաղթեց 1-0 հաշվով և կշարունակի պայքարը ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլում։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։ «Փյունիկը» եվրագավթներում պայքրաը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ