Ներքին Խոսք Տեսանյութ Օրակարգ 2 տարի առաջ - 21:00 17-07-2024

Օրակարգ. Բագրատ Սրբազանը հանրային կոնսոլիդացիան պետք է քաղաքական կապիտալի վերածի. Խոսրով Հարությունյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը 1992-1993թթ. Հայաստանի Հանրապետության վարչապետ, 1998-1999թթ. Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Խոսրով Հարությունյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ ծավալվող զարգացումների, գործող իշխանությունների որդեգրած քաղաքականության, Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունների, Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման ձեռքբերումների և ունեցած բացթողումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Բագրատ Սրբազանին հաջողվել է իր շուրջ հանրային մեծ կոնսոլիդացիա ապահովել, սակայն այժմ նա այդ կոնսոլիդացիան պետք է քաղաքական կապիտալի վերածի։ «Հանրային կոնսոլիդացիան քաղաքական կապիտալի վերածելը շարժման այս փուլի ամենաառաջնային խնդիրն է, և միայն այդ պետքում արտաքին ազդեցիկ խաղացողները մեզ կնկատեն և կփորձեն մեզ հետ հաշվի նստել։ Սա պետք է գիտակցի առաջին հերթին Բագրատ Սրբազանը և Սրբազան շարժման քաղաքական ղեկավարությունը։ Եթե սա չարեցին, ցավոք սրտի, կձավորվի այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանն «անխորտակելի» է»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև նշեց՝ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեր ժողովուրդը պետք է լավ ապրի, նկատի ունի «կայֆով» ապրել՝ շեշտելով, որ «կայֆով» ապրելու մասին մտածող ժողովուրդները 21-րդ դարում հեռանկար չունեն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի