copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:53 16-07-2024

Եթե Ուկրաինան որոշի ՌԴ-ին հրավիրել խաղաղության 2-րդ գագաթնաժողովին, ապա ԱՄՆ-ն կսատարի Կիևի որոշումը. Միլլեր

Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային, եթե նա որոշի Ռուսաստանին հրավիրել խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով, դիվանագիտության հետ կապված ցանկացած որոշում պետք է կայացնի միայն Ուկրաինան, երբ նա որոշի, որ Ռուսաստանի նկատմամբ հետագա դիվանագիտական ​​քայլերը տեղին կլինեն։

Միլլերը հավելել է, որ «Ուկրաինան այստեղ զոհն է», և հենց Ուկրաինան է «ականատես եղել ներխուժմանը, տեսել է իր խաղաղ բնակիչների սպանությունը և իր երկրի որոշ հատվածներ օկուպացված են»։ Ուստի Կիևը պետք է որոշի, թե երբ, ինչպես և ինչ ձևով վարի դիվանագիտական ​​բանակցությունները։

«Մենք միշտ աջակցել ենք դիվանագիտությանը, երբ Ուկրաինան պատրաստ էր, բայց երբեք պարզ չի եղել, որ Կրեմլը պատրաստ է իրական դիվանագիտության», - ասել է Միլլերը:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ