copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:00 11-07-2024

Իրանի նորընտիր նախագահը վերահաստատում է՝ միջազգային սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ շնորհավորելով նրան ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

Պաշտոնական Երևանը հայնտել էր, որ զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Հայաստանի կառավարության ղեկավարի և Իրանի նորընտիր նախագահի հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկություններ է հայտնել նաև իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ Փեզեշքիանը մասնավորապես շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, և վերահաստատել, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին շնորհավորանքների համար։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանը կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի հարևանների շրջանում, և այս երկրի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի արտաքին քաղաքական համակարգի համար։

«Չնայած Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահմանն է, և մեր սկզբունքային քաղաքականությունը ձեր հանդեպ անձեռնմխելի է»,- ասել է նա։

Մասուդ Փեզեշքիանն հավելել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հավատարմությունը Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև հարաբերություններն էլ ավելի զարգացնելու պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ Իրանում հուլիսի 5-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը՝ ստանալով ձայների 53․6 տոկոսը։ Փեզեշքիանի՝ թյուրքախոս լինելու հանգամանքը Հայաստանում որոշ մտահոգություններ էր առաջացրել, սակայն, նախքան նրա ընտրությունը, իրանագետները վստահեցնում էին, որ անկախ նախագահի անձից՝ հայ-իրանական հարաբերություններում մեծ փոփոխություններ չեն լինի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի