Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 19:32 10-07-2024

Ժիրայր Սեֆիլյանին առողջություն ենք մաղթում, ինքը հերոս է. հարցում

Այսօր հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-ազատամարտիկ, ռազմական գործիչ, մի շարք հասարակական-քաղաքական շարժումների նախաձեռնող, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, ԱԺԲ կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրն է։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ կմաղթեն Ժիրայր Սեֆիլյանին ծննդյան օրվա առթիվ։

Հարցվածների մի մասը շնորհավորեցին նրան, առողջություն, հաջողություն, երկար տարիների կյանք մաղթեցին։

«Շնորհավորում եմ և առողջություն եմ մաղթում մեր հերոսին։ Ինքը հերոս է ինձ համար»,-ասաց մի քաղաքացի։

Մի քանիսը նրան չճանաչեցին կամ չուզեցան որևէ բան ասել։

Նշենք նաև, որ Ժիրայր Սեֆիլյանը 1990 թվականին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմում սկզբնական շրջանում մասնակցել է հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։ 1991 թվականից եղել է ջոկի, 1992 թվականից՝ վաշտի հրամանատար, այնուհետև՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար։ Արցախյան ազատամարտի ավարտից հետո՝ 1997 թվականից նշանակվել է Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1998 թվականներին ՊԲ 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար։

Մասնակցել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի, Արցախի Շահումյանի, Հադրութի, Մարտունիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Շուշի, Ասկերան, Աղդամ քաղաքների, Կրկժան, Հասանաբադ, Կարմիրավան, Թալիշ, Մաղավուզ, Գյուլաթաղ, Սրխավենդ, Չլդրան, Կուսապատ, Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն, Ալի Աղալի, Ալի Մադաթլի, Փափրավենդ գյուղերի, «Սարիբաբ» բարձունքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Ժիրայր Սեֆիլյանը մի քանի անգամ դատապարտվել է և ազատազրկվել։ 2006-ին անօրինական զենք պահելու մեղադրանքով մոտ 2 տարի անցկացրել է բանտում։ 2016 թվականին ևս զենք պահելու մեղադրանքով մոտ 2 տարի նստել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները