copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:52 09-07-2024

ՀՀ Կառավարության պատվիրակությունը կգործուղվի Ռիգա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

1. «Հանրային ծառայության աշխատավարձի համակարգերը և դրանց բարեփոխումները» թեմայով աշխատաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Ծովինար Բարսեղյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության ավագ հաշվապահ Ալվինա Գրիգորյանին 2024 թվականի հուլիսի 15-19-ը ներառյալ գործուղել Լատվիայի Հանրապետություն (Ռիգա)։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Գործուղվողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել