copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:30 20-06-2024

Մոսկվայից պնդում են՝ արևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկուց

Մոսկվայում վստահ են, որ արևմուտքում պատրաստվում են ձերբազատվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց։ Ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը:

««Արևմուտքը պատրաստվում է «դուրս գրել» Զելենսկուն»,- ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հայտնում է, որ արտաքին հետախուզության ծառայության ստացած տեղեկատվության համաձայն, Վաշինգտոնը և նրա արբանյակները գոհ են այս տարվա մայիսի 20-ից ի վեր ստեղծված իրավիճակից, որում Վլադիմիր Զելենսկիի լեգիտիմությունն ամբողջովին կախված է Արևմուտքի աջակցությունից։

Ծառայության տվյալներով՝ Վաշինգտոնն Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար ամենահարմար թեկնածու է դիտարկում Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։

Մոսկվայից պարզաբանել են, որ «արևմտյան տերերը հեշտությամբ կզոհաբերեն Զելենսկուն», երբ Ռուսաստանն ամրապնդի իր հաջողությունները մարտի դաշտում, իսկ հյուծված ու բարոյալքված ուկրաինական զորքերը հայտնվեն անելանելի վիճակում։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ի գիշերը ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, սակայն երկրում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Կիևը հրաժարվեց նախագահական ընտրությունների անցկացումից, և Զելենսկին առ այսօր շարունակում է պաշտոնավարել։ Այս իրավիճակում Մոսկվան պնդում է, որ Ուկրաինայի առաջնորդն այլևս լեգիտիմ չէ, մինչդեռ Կիևը հերքում է այս պնդումները՝ նշելով, որ Զելենսկին շարունակվում է համարվել լեգիտիմ նախագահ, իսկ նախագահական ընտրություններ երկրում կանցկացվեն բացառապես պատերազմի ավարտից հետո։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում