copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:00 09-07-2024

«Կռուտիտը» որպես ուղիղ ճանապարհ. ի՞նչ են խոսել ԱԽ նիստում 

Երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ, ապա ենթադրելի է, որ շուտով մի վատ բան լինելու է։ Հուլիսի 8-ին ԱԽ նիստի ընթացքում, ըստ պաշտոնական հաղրոդագրության՝ քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր։ Հարցերի խայտաբղետ շրջանակն առաջին հայացքից ընդհանրություն չունի, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ինչ-որ կարևոր բան թաքցվում է։ Ի՞նչ է սպասվում առաջիկայում։ Եվ ի՞նչ են իրականում խոսել ԱԽ նիստում։

ԶՈՒ-ում բարեփոխումներ անցկացնելու և լոգիստիկ համակարգի խնդիրները քննարկելը հուշում է, որ ՀՀ-ն պատրաստվում է պատերազմի։ Իսկ կենսաբանական անվտանգության թեմայի մեջ կա ակնարկ։ ԱՄՆ-ն ՀՀ-ում ունի կենսաբանական լաբորատորիաներ։ Հետևաբար՝ դրանց անվտանգության հարցն ուշադրության կենտրոնում է պահվում, ակնկալելով, որ ՀՀ-ի դեմ հավանական ագրեսաիայի ժամանակ ԱՄՆ-ն կաջակցի ՀՀ-ին։ Ենթադրելի է, սակայն, որ եղել նաև այլ թեմաներ, որոնք նշված չեն հաղորդագրության մեջ։

Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Կունենա նաև երկկողմ հանդիպումներ։ Չի բացառվում, որ կլինի Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանիպում խաղաղության պայմանագրի և հարակից թեմաներնով։

Վաշինգտոնում Միրզոյանին կարող են հարցեր ուղղել եվրաինտեգրացիայի, ՆԱՏՕ-ի հետ գործակցության խորացման, ՀԱՊԿ-ից դուրս գալու, արտաքին քաղաքական և անվտանգային նոր հայեցակարգ ներկայացնելու վերաբերյալ, որ պարզեն, թե ՀՀ-ն որտե՞ղ է հայտնվելու Ռուսաստանի հնարավոր կապիտուլյացիայից հետո։ Եվ նախարարի պատասխաններից է կախված, թե ինչպիսի վերաբերմունք կունենա Արևմուտքն առաջիկա ամիսներին։ Արևմուտքի աջակցությունը շատ կարևոր է, հաշվի առնելով ՀՀ-ի դեմ ագրեսիայի վտանգը, որի մասին կանխատեսել էր ԱԳՆ-ն։ Ենթադրելի է, որ ԱԽ նիստում Արարատ Միրզոյանի են տվել պատասխանների շաբլոնները, որոնք նա ներկայացնելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ունենալիք երկկողմ հանդիպումներում։

Հաջորդ թեման Ֆրանսիայի և Իրանի ընտրություններն են։ Ձախական Ֆրանսիան սևեռվում է ավելի շատ ներքին խնդիրների վրա։ Եվ այս պարագայում ի հայտ են գալու նոր խնդիրներ։ Իրանի դիրքորոշման հնարավոր փոփոխությունը նույնպես կարևոր է, քանի որ մասամբ նա է զսպել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք-ռուս-ադրբեջանական ագրեսիվ պլանները։ Ենթադրելի է, որ ԱԽ նիստում ներկայացվել է, թե ինչ դիրքորոշում ունի Իրանի նոր նախագահը, և ինչ կփոխվի հայ-ֆրանսիական հարաբերություններում ձախական իշխանության շրջանում։

Ի վերջո՝ առաջիկա օրերին անցկացվելու են հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր» զորավարժությունները։ Չնայած դրանցում ընդգրծված է միայն խաղաղապահ զորակազմը, սակայն հայ-ամերիկյան զորավարժության անցկացումն ինքնին ուշագրավ է։ Ինչպես ԱՄՆ-ում Միրզոյանին կարող են տալ հայ-ռուսական օրակարգի վերաբերյալ հարցեր, նույնպես ՌԴ-ում նոր նշանակվող դեսպանը, ռուսական քաղաքներում տարբեր ժողովների մասնակցող նախարարները պետք է նույնական դիրքորոշում հայտնեն հայ-ամերիկյան գործակցության վերաբերյալ։ Այս մասին ևս, ենթադրաբար, խոսվել է ԱԽ նիստում։

Այս ամենն առաջին հայացքից անվտանգային խնդիրներ չեն։ Բայց ՔՊ-ականների սխալ պատասխանները կարող են ծնել անվտանգային ռիսկեր։ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ դիրքորոշում չունի։ Նրա համար չկան ճիշտ պատասխաններ։ Կան միայն «կռուտիտներ»։ «Կռուտիտն» ընտրվել է ուղիղ ճանապարհ։ Ենթադրելի է, որ հուլիսի 8-ի ԱԽ նիստը մեծ մասամբ «կռուտիտների» մասին է եղել, պաշտոնյաներին զգուշացվել է՝ լինել ուշադիր, ավելորդ բաներ դուրս չտալ դրսերում, մի կերպ «կռուտիտ» լինել, բայց չստեղծել տպավորություն, որ ՀՀ-ն ռուսական շահերն ավելի բարձր է դասում, քանի ազգայինը։ Այդպիսի տպավորություն կար 2020-ին։ Եվ եթե ՀՀ իշխանությունը մինչև նոյեմբեր ռուսամետ կամ ինչպես ասում են՝ եվրասկեպտիկ բաներ չանի, ինչպես անում էր 2020-ին, ապա ադրբեջանա-ռուսական կանխատեսված ագրեսիան զսպելու հարցում խնդիր չենք ունենա։

Թաթուլ Մկրտչյան