copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:41 08-07-2024

«Արևիք» ազգային պարկում արձանագրվել է ընձառյուծ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում ընձառյուծ է երևացել, որը նկարահանվել է։

Համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանի հետ՝ ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում, ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ, որի արդյունքում արձանագրվել է ընձառյուծ։

Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: