Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:19 07-07-2024

ՀՀ ԱԳՆ-ն չի մանրամասնել՝ ինչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը. Sputnik Արմենիա

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի նշել, թե որ սահմաններով է ճանաչել Պաղեստինի Պետությունը։

«2024թ. հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումն իրականացվել է համապատասխան քաղաքական հայտարարության հիման վրա, որտեղ համապարփակ կերպով արտացոլված է Հայաստանի դիրքորոշումը»,-ասվում է հարցման պատասխանում։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես էր եկել Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին հայտարարությամբ: