copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:59 07-07-2024

Իսրայելը Գազայում դպրոցի շենքին է հարվածել. զոհվել է 16 պաղեստինցի

Առնվազն 16 պաղեստինցի, հիմնականում կանայք և երեխաներ, զոհվել է Գազայի հատվածում ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով. դպրոցը որպես ապաստան էր օգտագործվում տեղահանվածների համար: Այս մասին, euronews.com-ի փոխանցմամբ, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը: Փոխանցում է Tert.am-ը։

Ըստ գերատեսչության՝ ավելի քան 75 մարդ վիրավորվել է պաղեստինյան անկլավի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի Ալ-Ջաունի դպրոցի վրա հարձակման հետևանքով։

Ականատեսները պատմել են, որ հարձակումը տեղի է ունեցել դպրոցի վերին հարկերում, որն օգտագործվում է որպես ապաստարան մոտ 7000 մարդու համար:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հետաքննում է հարձակումը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին