copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:41 07-07-2024

Գյումրիի առանց այն էլ աղքատ բյուջեն ծախսվում է ոչ նպատակային

Գյումրի քաղաքի 2024 թվականի բյուջեն կազմում է 5 մլդ 767,7 մլն դրամ։ Քաղաքային իշխանությունները որպես կարեւոր ձեռքբերում նշում են, որ 2023 թ.-ի համեմատ՝ բյուջեն ավելացել է 1 մլդ 276, մլն-ով։ Այսպես կոչված՝ ավելացված բյուջեի ֆոնին տեսնում ենք, որ քաղաքի համար կարեւորագույն եւ հրատապ ուղղություններում որևէ աշխատանք չի տարվում։ Խոսքը վերաբերվում է
սոցիալական պաշտպանությանը, բնակարանային շինարարությունը, կոմունալ ծառայություններին և այլն։ Փոխարենը քաղաքում հագեցած գրաֆիկով փառատոններ են կազմակերպվում, որի համար կլորիկ գումարներ են ծախսվում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ Գյումրիի առանց այն էլ աղքատ բյուջեն ծախսվում է ոչ նպատակային։

Ընդ որում, քաղաքապետարանը գումարի չափ դեռևս չի հրապարակում փառատոնների և մշակութային միջոցառումների ծախսերի վերաբերյալ։

Նշենք, որ «Գյումրու առաջընթաց» հասարակական կազմակերպության իրականացրած։ Գյումրի քաղաքի 2023 թվականի բյուջեի ու տարեկան աշխատանքային պլանի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Գյումրիի քաղաքապետարանը գերակատարել է մշակութային միջոցառումների ծախսերը։

Նշենք նաև, որ «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության համար հատկացնել 9 միլիոն դրամ, իսկ թե գումարն ինչպես է ծախսվելու, հայտնի չէ, ինչպես դա լինում է միշտ։ Ամեն տարվա պես Գյումրիի քաղաքապետարանը խոստանում է սեպտեմբերին ծախսերի հաշվետությունը մանրամասն ներկայացնել Գյումրիի ավագանու կազմին։

Հուլիսի 20-ին Գյումրիում Պանրխաշի փառատոն է անցկացվելու։

Փառատոնը կուղեկցվի ազգային երգ-երաժշտությամբ ու պարերով։ Հանդես կգան ազգային պարային խմբեր, բենդեր։

Հուլիսի 27-ին էլ «Գյումրու օր» տոնակատարության նախօրեին, Գյումրիում «Ֆեստիվառ» է, որտեղ տեղի կունենա Թաթա Սիմոնյանի համերգը: