Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 20:43 06-07-2024

Արդեն Գաբրիելի հետ եմ համբուրվում. հարցում

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է համբույրի օրը։ Տոնն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում։ 2 տասնամյակ առաջ այն հաստատվել էր ՄԱԿ–ի կողմից։ Շատ քաղաքներում այս օրը համբույրի տարբեր մրցույթներ են ընթանում, որոնց մասնակիցները հնարավորություն ունեն հաղթել տարբեր մրցանակներ և նվերներ։

Միջինում յուրաքանչյուր մարդ շուրջ 336 ժամ է ծախսում կյանքում համբուրվելու համար։

Oragir.News-ը շրջել է Երևանում և քաղաքացիներին հարց ուղղել, թե երբ են վերջին անգամ համբուրվել։

Հարցվածների մի մասը դժվարացավ հիշել՝ երբ է համբուրվել վերջին անգամ։

«14 տարի առաջ։ Հիմա Գաբրիելի հետ եմ համբուրվում»,- կատակեց մի քաղաքացի։

«Ամեն օր»,-ասաց անցորդներից մեկը։

«Մի 15 րոպե առաջ։ Հանդիպեցինք, համբուրվեցինք»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։