copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:56 05-07-2024

Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո․ Մակրոն

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական ​​կուսակցության հաղթանակից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում։

«Իմ շնորհավորանքները, Քիր Սթարմեր, ես գոհ եմ մեր առաջին զրույցից, մենք կշարունակենք աշխատանքը, որը սկսել ենք Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համագործակցության, Եվրոպայում խաղաղության և անվտանգության, կլիմայի և արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալ»,- գրել է Մակրոնը:
Հուլիսի 4-ին տեղի ունեցան Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ջախջախիչ հաղթանակ տարավ Լեյբորիստական ​​կուսակցությունը։ Խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը ստանձնելու է երկրի վարչապետի պաշտոնը և ձեւավորելու է կառավարությունը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ և երկրի Պահպանողական կուսակցության ղեկավար Ռիշի Սունակը հաստատել էր, որ հեռանում է վարչապետի պաշտոնից խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ