Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:40 04-07-2024

Դուրս գանք մեր տներից, դառնանք բո՞մժ. կոնդեցիները չեն հավատում Ավինյանին

«Թող մեր սեփականության թղթերը տան, նորմալ փոխհատուցում տան հետո քանդեն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կոնդ թաղամասի բնակիչներիկց մեկը, անդրադառնալով Կառավարության՝ իրենց տները քանդելու և դրանց փոխարեն շենքեր կառուցելու որոշմանը։
Նշենք, որ կոնդեցիներն դժգոհությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, ասելով, որ ավագանու ընտրությունների ժամանակ իրենց հետ հանդիպել է, խոսել, խոստումներ տվցել, բայց քաղաքապետ դառնալուց հետո մոռացել է դրանց մասին։

«Եկավ, ասաց՝ «Ասե՛ք, կանե՛նք», է, դե ասինք, արա, բայց խաբեց, դեռ ոչ մի բան չի արել։ Ասացինք, որ ջրագծերի ու կոյուղաջրերի խողովակները վնասված են, տրաքած լցվում է տներս, դա էլ չարին, ասում են՝ Կոնդը քանդում են, ինչի՞ անենք»,- դժգոհեց բնակիչներից մեկը։

Հարցին՝ ի՞նչ են պատկան մարմիններն առաջարկել իրենց, փոխհատուցում կամ որևէ այլ բան բնակչչն ասաց․
«Դուրս գանք ընկնենք Հյուսիսային պողոտայի օրը՞, էթանք դառնանք բո՞մժ, դեռ ոչ մի բան չեն ասել»։
Մեզ հետ զրույցում եղան բնակիչներ, ովքեր իրենց տները քանդելու որոշմանը դեմ չեն, սակայն, դա կանեն միայն կառավարության կողմից նորմալ փոխհատուցման դեպքում։

«Եթե մեծ ներդրողներ լինեն արժի քանդել, խոլեռայի բուն են, բոմժանոցներ են, բայց պետք է նորմալ փող տան, որ այս մարդիկ իրենց համար տուն առնեն, ոչ թե ընկնեն Հյուսիսային պողոտայի օրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
16:19 Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին