Արդեն 4-5 օր է Նոր Նորքի Թոթովենց Գայի պողոտա խաչմերուկի տարածքում, վթարված մեքենան մնացել է ճամփեզրին։
Նշենք, որ ատվոմեքենան գտնվում է ճանապարհի 1-ին գծի հատվածում, որը «A» հատուկ նշանով առանձնացված է հասարակական տրանսպորտի համար։ Վթարված ավտոմեքենան խոչընդոտ և վթարային իրավիճակ է ստեղծում ինչպես ավտոբուսների այնպես էլ քանապարհի մյուս շարքերով երթևեկող վարորդների համար։

Ուշագրավ է, որ պարեկային ոստիկանները մայրաքաղաքի տարբեր հատվածներից, հատկապես կանգառների մոտից քարշակով հեռացնում են արգելված վայրում կայանված տրասնպորտային միջոցները և տուգանում, իսկ այս դեպքում որևէ միջոց չեն ձեռնարկում հետագա վթարներից խուսափելու համար։