Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:07 04-07-2024

Սոլիդ փաթեթ է․ Փաշինյանը՝ աղետի գոտում տուժածներին տրամադրվող աջակցության մասին

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը պատրաստ է: Որոշման նախագիծը Կառավարության՝ հուլիսի 4-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Հեղեղումների պատճառով տուժած զոհված զինծառայողներ ունեցող 4 ընտանիքների կտրամադրվի 1 միլիոնական դրամ աջակցություն։ Տուժած մյուս ընտանիքներին ևս աջակցություն կտրամադրվի՝ գումարի և բնակարանի գնման վկայագրերի տեսքով։

«Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին կտրամադրվի փոխհատուցում բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով: Կորուստ կհամարվի տուժած ֆիզիկական անձի բնակարանի կամ անհատական բնակելի տան ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա 5-րդ կամ 4-րդ աստիճանի վնասվածության դառնալու փաստը»,- ասաց նախարարը:

Անշարժ գույքի պատճառված վնասի մյուս դեպքերում, եթե կորուստ չէ, կտրամադրվի վերանորոգման համար փոխհատուցում: Վնասի փոխհատուցման չափը կախված կլինի գույքի մակերեսից:

«Փոխհատուցումը կտրվի վնասված գույքի բնակելի մակերեսին համաչափ 1 քմ մակերեսի չափով, առավել տուժած բնակավայրերում՝ 60 հազար, իսկ մյուս բնակավայրերում՝ 40 հազար դրամի չափով: Կսահմանվի մակերեսի առավելագույն չափ՝ 80 քմ»,- ասաց նախարարը:

Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1 մլն 200 հազար դրամ՝ անշարժ գույքի կորստի դեպքում կամ առավել տուժած բնակավայրերում, իսկ 800 հազար դրամ կտրամադրվի մյուս բնակավայրերում:

«Բոլոր դեպքերում աջակցությունը կփոխանցվի շահառուների բանկային հաշվին: Աջակցության առնվազն 60 տոկոսը կօգտագործվի անկանխիկ եղանակով, քարտի վճարումը կհամարվի անկանխիկ վճարում: Մյուս 40 տոկոսը կարող է կանխիկացվել և այդպես օգտագործվել:

Նորոգման գումարը կտրվի 4 հավասար մասերով: Օրինակ՝ եթե 4 մլն դրամ է, ապա 1 մլն դրամ մեծությամբ՝ 4 հատկացումներով: Յուրաքանչյուր հաջորդ հատկացումից առաջ կստուգվի նախորդի անկանխիկ օգտագործման պահանջը: Նույն սկզբունքով կհատկացվի առաջնային գույքի ձեռքբերման աջակցությունը, սակայն 2 մասով: Մարզպետարանները, համայնքները կհսկեն նորոգման աշխատանքների առաջընթացը»,- ասաց Ղազարյանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Աղետի գոտում տարբերակում ենք մի քանի կատեգորիա, այս փուլում խոսում ենք բնակելի հատվածի մասին։ Տալիս ենք բնակարանի գնման վկայագիր՝ տուն ձեռք բերելու համար։ Կհատկացնենք նաև գումար տները վերանորոգելու համար՝ միջինացված 1 քմ-ի հաշվարկով։ Հաջորդը գույքի հարցն է, աջակցության տրամադրման համար պետք է ստանդարտ սահմանել, չենք կարող հետահայաց ստուգել, թե տանը ինչ գույք է եղել, կհատկացնենք գումար գույքային խնդիրները լուծելու համար․․․ Աջակցության փաթեթը բավական սոլիդ է, մնում է ծախսերը արդյունավետ կառավարվեն»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին