copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:52 04-07-2024

Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո» ՍՊԸ-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ քիչ հարկվելու նպատակով արտոնյալ կարգավիճակ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վարչապետի աշխատակազմի խմիչքի մատակարարի շահույթը գրեթե կրկնակի պակասել է: Ինչին է պարտական նման վստահության համար «Վինո Վինո» ՍՊԸ-ն, թերեւս հայտնի կդառնա հետագայում, քանզի ՍՊԸ-ն ՀՀ հարյուրավոր ոգելից խմիչք վաճառող կազմակերպություններից եզակին է, որը «մեկ անձից» գնման ռեժիմով Նիկոլ Փաշինյանի հիմնարկին պարբերաբար մատակարարում է խմիչք։

Տարակուսելին այն է, որ հիշյալ մատակարարումների եւ ՀՀ տնտեսական աճի ֆոնին՝ «Վինո Վինո» ՍՊԸ-ի շահույթը վիթխարի անկում է ապրում` 2022 թվականի 734.7 միլիոն դրամի համեմատ 2023 թվականի շահույթը դարձել է 468.4 միլիոն դրամ։

Սա կարող է իրատեսական լինել, եթե օրինակ, որեւէ գնորդ ապրանքի դիմաց «փողը չի տալիս» կամ կազմակերպությունը այնքան արտոնյալ վիճակ է վաստակել, որ կարողանում է նվազ արտացոլել հարկվող շահույթը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում