copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:12 03-07-2024

Ֆրանսիական կողմը իր աջակցությունն է հայտնել Մատենադարանի գրավոր ժառանգության վերականգնման գործում

Մատենադարան է այցելել Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի պատվիրակությունը՝ տնօրեն Շարլ Պերսոնազի գլխավորությամբ: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։

Քննարկվել է համագործակցության հնարավոր ոլորտների լայն շրջանակ, մասնավորաբար՝ գրավոր ժառանգության և լուսանկարների վերականգնման գործում:

Պարոն Պերսոնազը հատկապես կարևորել է վերականգնող մասնագետներին Ֆրանսիայում վերապատրաստելու հնարավորությունը և որպես մեկնարկ հայտնել իր պատրաստակամությունը ապահովելու ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը 2024 թ. հոկտեմբերի 8-12-ը Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին:

Ա. Խզմալյանն առանձին անդրադարձել է Մատենադարանի հավաքածուներում առկա լուսանկարների վիճակին և դրանց վերականգնման հրատապության խնդրին:

Քննարկումից հետո հյուրերը ծանոթացել են «Լուսանկարչական գանձարանի հայտնությունը» ցուցադրությանը: