Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Վարդանյանը գրում է․ «FIP - Փաստերի ստուգման հարթակ -ը զբաղվում է փաստերի ստուգումով ))
Որոշեցի փաստերով ստուգեմ եւ ներկայացնեմ իրենց կողմից հրապարակված ապատեղեկատվությունը եւ մանիպուլյացիան :))
Ապրիլի 22-ին հրապարակել են հոդված, որտեղ ասվում է «Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմանները համընկնում են 1976 թվականի ԽՄ ԳՇ քարտեզին»։
Սա ամբողջովին ապատեղեկատվություն է:
Լուսանկար 2: ըստ գուգլ քարտեզի Կիրանցի հատվածում սահմանն անցնում է գետով, իսկ ըստ 1976թ ԽՄ ԳՇ քարտեզի Կիրանցեցիների վարելահողերով:
Լուսանկար 3: Ըստ գուգլ քարտեզի տունը գտնվում է ՀՀ-ում, սահմանից մոտ 30 մետր հեռավորության վրա, իսկ ըստ 1976թ ԽՄ ԳՇ քարտեզի ամբողջությամբ անցնում է Ադրբեջանին:
Լուսանկար 4: Ըստ գուգլ քարտեզի ՀՀ քաղաքացիներին Կադաստրի վկայականով պատկանող 10 հողամաս է անցնում Ադրբեջանի, իսկ ըստ 1976թ ԽՄ ԳՇ քարտեզի Ադրբեջանին է անցնում ՀՀ քաղաքացիներին Կադաստրի վկայականով պատկանող 54 հողամաս»:

