copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:51 03-07-2024

Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը. mediahub.am

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արաբկիրի վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվում: ՔԿ-ից էլ հայտնեցին, որ կան ձերբակալվածներ:

MediaHub-ի տեղեկություններով` իրավապահները ձերբակալել են Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, նրա տեղակալներին և թաղապետարանի այլ աշխատակիցների:

Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ` ձերբակալությունները կապված են կոռուպցիոն բնույթի գործի հետ: